Բավ է պառակտվել
07-03-2016 10:28

Հաքերները շորթող-վիրուս են ստեղծել Apple-ի համակարգիչների համար

Նախկինում վիրուսների համար անխոցելի համարվող Apple-ի օգտատերերը անօգնական են դարձել նոր ծրագրի առաջ, որը կիբերանվտանգության ոլորտի մասնագետները որակել են որպես «շորթող»: 
Շորթող-վիրուսը՝ կիբեր-վտանգների ամենաարագ աճող տեսակներից մեկը, ծածկագրում է տեղեկատվությունը վարակված մեքենայի վրա, ինչից հետո խնդրում է օգտատիրոջը վճարել «փրկագին»: Փորձագետների գնահատմամբ՝ հիմնականում Microsoft օպերացիոն համակարգերով համակարգիչների շրջանում տարածված նման վիրուսները ամեն տարի հաքերներին հարյուր միլիոնավոր դոլարներ են բերում: 
Ուրբաթ օրը հայտնված «KeRanger» ծրագիրը հատուկ Mac համակարգիչների համար է: Հաքերները վարակել են համակարգիչները Transmission հայտնի ծրագրի փոփոխության միջոցով: Վիրուսը թաքնվում է երեք օրվա ընթացքում, այնուհետև ակտիվանում է, ծածկագրում տվյալները և պահանջում է մեկ բիտկոյն (մոտ 400 դոլար) փոխանցել իր հաշվին: 
Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը գործողություններ է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար: