Բավ է պառակտվել
07-08-2015 14:35

Հաքերները բողոքել են ՊՆ աշխատակիցներից

«Шалтай-Болтай» հաքերական խումբը դիմել է ԴԱԾ-ին ստուգել ՊՆ աշխատակիցների կողմից գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Համապատասխան բաց նամակը հրապարակվել է խմբի բլոգում: Դիմելով ԴԱԾ ռազմական հակահետախուզական վարչության տնօրեն գենրելա-գնդապետ Ալեքսնադր Բեզվերխնիին, հաքերները խնդրում են ուշադրություն դարձնել իրենց կարծիքով գաղտնի փաստաթղթերի նկատմամբ աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքին:
«Ցավոք մենք համոզվեցինք նրա մեջ, որ ՌԴ ՊՆ աշխատակիցները շատ վատ են իրենց դրսևորում տեղեկատվական անվտանգության ոլորտում, իսկ առավել ճիշտ` անպատասխանատու: Առանց տվյալների համապատասխան կոդավորման նրանք օգտվելով անվճար փոստային ծառայություններից փոխանցում են պետական գաղտնիք ներկայացնող փաստաթղթեր և վտանգի են ենթարկում ՌԴ պաշտպանունակությունը»,- նշում են հաքերները: Որպես ապացույց նրանք տեղադրել են ՊՆ շինարարական աշխատնքների վարչության նախկին պետ Ռոման Ֆիլիմոնովքարտուղար Քսենիա Բոլշակովայի նամակների նկարները: Նրանք նաև տեղադրել են փաստաթղթերից ստացված մի քանի սքրինշոթներ, որոնք վերաբերում էին «Իսկանդեր» հրթիռային համակարգի և նոր ատոմային-հրթիռային սուզանավերի մասին տեղեկություններին:
Ամբողջ արխիվը հիմա հաքերների կողմից աճուրդի է հանված: Նրանք պատրաստ են հակահետախուզության աշխատակիցներին տրամադրել 50 տոկոս զեղչ, եթե նրանք ընդունեն իրենց սխալը: Ֆիլիմոնովը և Բոլշակովան ՊՆ են տեղափոխվել Շոյգույի օգնությամբ: Ֆիլիմոնովը մինչ այդ աշխատում էր որպես նահանգապետ,ՊՆ-ից հեռացավ 2015-իի գարնանը և սկսեց աշխատել ՌԵԳ-ում` գծերի վերանորոգման կենտրոնական վարչության պետի պաշտոնում: «Шалтай-Болтай»-ը գործում է 2013-ից և մասնագիտանում է ռուս պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի ջարդման և նյութերի հրապարակման մեջ:
Հաքերենրը առավել վաղ հրապարակել էին նամակներ, որոնք իբր պատկանում էին այնպիսի պաշտոնյաների ինչպիսիք Արկադյ Դվորկվիչը, Թիմուր Պրոկոպենկոն, Ալեքսանդր Ժարովը և Նատալյա Տիմակովան: 2014 թ-ին նրանք իրենց վրա էին վերցրել պատասխանատվությունը վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևի Twitter-ի միկրոբլոգը ջարդելու համար: