Բավ է պառակտվել
21-09-2015 11:27

App Store-ն առաջին խոշոր հաքերային հարձակմանն է ենթարկվել

Apple ընկերությունը հայտարարել է, որ «մաքրում» է հավելվածների խանութը վնասակար ծրագրերից, որոնք հայտնվել են խոշոր հաքերային հարձակումից հետո: 
Apple-ը ստիպված է եղել հայտարարել իր գործողությունների մասին այն բանից հետո, երբ կիբեռանվտանգության ոլորտի մի շարք ընկերություններ հայտնել են XcodeGhost վնասակար ծրագրի մասին, որը հայտնվել է հարյուրավոր օրինական հավելվածներում։ 
Հաքերներին առաջին անգամ է հաջողվել այսպես լայնորեն տարածել վիրուսային կոդը հավելվածներում՝ շրջանցելով պաշտպանության ամուր համակարգը։ 
Ներկայում չինական Qihoo360 Technology Co ընկերությունը հայտնաբերել է 344 վարակված հավելված։ Որքանն է արդեն հեռացվել App Store-ից՝ հայտնի չէ։  
Ընկերությունը չի հայտնել՝ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն iPhone և iPad սարքավորումների օգտատերերը՝ պարզելու համար իրենց սարքավորումների վարակվածությունը։