Բավ է պառակտվել
28-03-2016 11:34

Windows 10-ը կարող է նոր տեսակի կենդանի սալիկներ ստանալ

Windows 10 կարող է փոխել կենդանի սալիկների ինտերֆեյսը, որոնք հայտնվել են Windows 8 օպերացիոն համակարգում: Նշվում է, որ հստակ փոփոխությունները հնարավոր է բացահայտվեն Build 2016 թ. կոնֆերանսի ժամանակ: Մասնավորապես, տարբեր միջոցառումների թվում նշված է «Ինչ նորություններ կան սալիկների և ծանուցումներ հավելվածում» թեման: Ավելին, օպերացիոն համակարգի նոր տարբերակում կարող են բազմախնդրություն ավելացնել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ  Windows 7-ի օգտվողները թարմացում են ստացել, որն իրենց համակարգիչների մեջ առանց ծանուցման  Windows 10 է տեղադրում: