Բավ է պառակտվել
21-11-2013 13:58

Winamp-ը կդադարի իր գոյությունը դեկտեմբերի 20-ին

Չորեքշաբթի օրը թողարկված Winamp նվագարկչի նոր տարբերակը կդառնա վերջինը: Ծրագրի սեփականատեր AOL ընկերությունը որոշել է փակել նախագիծը, որը 90-ականների վերջում և 2000-ականների սկզբում դարձել է mp3-հեղափոխության գլխավոր խորհրդանշաններից մեկը, գրում է tert.am-ը հղում անելով vesti.ru-ին:

«Winamp.com կայքը և դրա հետ կապված վեբ-ծառայությունները հասանելի չեն լինի 2013 թվականի դեկտեմբերի 20-ից հետո»,- գրված է Winamp-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Դրանից հետո նվագարկիչը հնարավոր չի լինի ներբեռնել համացանցից կամ ձեռք բերել որևէ այլ ճանապարհով: