Բավ է պառակտվել
25-08-2015 11:04

Ռուսաստանում մտափոխվել են արգելափակել Wikipedia-ն

Ռուսաստանի «Ռոսկոմնադզոր»՝ հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող ծառայությունն արգելված կայքերի ցանկից հանել է չարաս թմրանյութի մասին հոդվածը: Այդ մասին այսօր Twitter-ի իր էջում հայտնել է «Викимедиа РУ»-ի գործադիր տնօրեն և ռուսալեզու Wikipedia-ի ադմինիստրատոր Ստանիսլավ Կոզլովսկին: «Ռոսկոմնադզոր»-ում հաստատել են այդ տեղեկատվությունը։  «Աստրախանի մարզի Չերնոյարսկի դատարանի որոշումը «Википедия» ինտերնետ-հանրագիտարանի վերաբերյալ կատարված է: Դատարանի կողմից արգելված ճանաչված տեղեկատվությունը խմբագրվել է»,- ասված է երեքշաբթի օրը «Ռոսկոմնադզոր»-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում: 
Հաղորդվում է, որ օգոստոսի 22-ին Wikipedia-ի մասնակիցները փոխել են թմրանյութի մասին հոդվածի հասցեն «/wiki/Чарас_(наркотическое_вещество)»-ի, սակայն հոդվածում ոչ մի փոփոխություն չեն արել։  
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանում օպերատորները սկսել են արգելափակել Wikipedia-ն։ Wikipedia ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու կայքը, որն արգելափակելու մասին խնդրել էր «Ռոսկոմնադզոր»-ը, դադարել էր աշխատել երեքշաբթի օրվա գիշերը։