Բավ է պառակտվել
12-05-2015 08:22

Wi-Fi-ը առաջացնում է գլխացավ և սրտխառնուկ

Գիտնականները ուսումնասիրել են անլար կապի ազդեցությունը մարդկանց և բույսերի վրա: Պարզվել է, որ  Wi-Fi-ը բացասաբար է անդրադառնում կենդանի օրգանիզմների վրա, որոնք գտնվում են այդ կապի ազդեցության գոտում: Տվյալ գյուտի հեղինակներն են կալիֆորնիացի գիտնականները: Այսօր գրեթե յուրաքանչյուր տանը անլար համացանցային կապ կա, և այդ պատճառով էլ գիտնականները որոշեցին պարզել, թե որքանով է անվտանգ այն օգտագործելը: Պարզվել է, որ  Wi-Fi-ը բացասաբար է ազդում մարդկանց վրա. նրանց մոտ առաջանում է սրտխառնուկ, գլխացավ, կորում է ախորժակը: Բույսերի վրա կապը ավելի վատ է անդրադառնում: Դրանք դադարում են ծաղկել և սկսում են թոռոմել: Պարզվել է, որ կակտուսները որևէ բացասական զգացողություններ չեն ունենում Wi-Fi-ի առկայության դեպքում: Ճիշտ հակառակը՝ դրանք արագորեն աճում են: Գիտնականները մինչև վերջ չեն ուսումնասիրել ցանցի բնույթը և ազդեցության մեխանիզմները: Ուսումնասիրությունը շարունակվում է: