Բավ է պառակտվել
21-04-2015 08:56

Windows 10-ը կթողարկվի հուլիսի վերջին

Microsoft-ի Windows 10 օպերացիոն համակարգը կթողարկվի հուլիսի վերջին: Այս մասին է հաղորդում  AMD պրոցեսորներ արտադրող ընկերության ղեկավար Լիզա Սուինը: Հայտարարությունը հնչել է ընկերության պահուստներն իրացնելու պլանների վերաբերյալ հարցին պատասխանելիս: AMD-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունը որոշակի հույսեր է կապում օպերացիոն նոր համակարգի թողարկման հետ՝ մասնավորեցնելով ժամկետները: Microsoft-ը նախկինում հայտարարել էր, որ Windows 10-ը կթողարկվի 2015-ի ամռանը: Համակարգը կթողակվի 190 երկրներում և կաշխատի 111 լեզուներով: