Բավ է պառակտվել
29-04-2015 15:00

iPad-ների աշխատանքի խափանման պատճառով ԱՄՆ-ում տասնյակ չվերթներ են հետաձգվել

American Airlines ավիաընկերությունը նախօրեին տասնյակ չվերթներ է հետաձգել, քանի որ iPad-ների աշխատանքը, որոնցում պահպանվում է թռիչքի ծրագիրը և օդաչուների համար նախատեսված այլ տեղեկատվությունը, անսպասելի կերպով խափանվեց: Նախորդ երեկո չվերթները հետաձգվեցին նրանից հետո, երբ օդաչուների iPad-ների էկրանները անսպասելի կերպով հանգչեցին: «Երբ մենք արդեն պատրաստ էինք թռիչքին օդաչուն հայտնեց, որ հրամանատարի և երկրորդ օդաչուի iPad-ների էկրանները դատարկ են, ահա թե ինչու անձնակազմը զրկվեց թռիչքի ծրագրից», — հայտնեց Դալասից Օսթին ուղևորվող Թոնի Ջաքարուզոն: «Օդաչուն դուրս եկավ և հայտնեց, որ առաջին օգնականի iPad-ը անջատվել է, ինչպես նաև նրա համակարգիչը, և այդ խնդրին բախվեցին American Airlines ավիաընկերության բոլոր Boeing 737 ինքնաթիռները», — ասաց ուղևոր Ֆիլիպ Մաքրելը: Ավիաընկերությունը հայտնեց, որ խնդիրը առաջացել էր iPad-ի համար նախատեսված բջջային հավելվածի պատճառով: Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ ընդհանուր առմմբ հետաձվել է մի քանի տասնյակ չվերթ: 2012 թվականին American Airlines-ը դարձավ այն առաջին ավիաընկերությունը, որին ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիային դաշնային վարչությունը թույլատրեց iPad օգտագործել թռիչքի բոլոր փուլերում: Պլանշետային համակարգիչները օդաչուների համար փոխարինեցին հաստափոր տեղեկատվական գրքերը, որը զգալիորեն կրճատեց փոխադրողների ծախսերը: