15-08-2016 15:42

Ժամանակավոր դաջվածքներ` սմարթֆոնը կառավարելու համար (տեսանյութ)

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Սինդի Սին Լյու-Կաոն Microsoft Research-ի ստորաբաժանման հետ դաջվածք է ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է կառավարել բջջային սարքերը: Նորույթը ստացել է DuoSkin անվանումը:
Մաշկին ոսկեգույն հատուկ կիսահաղորդիչներ փակցնելուց հետո անսովոր դաջվածքի տերը կկարողանա արգելափակել և արգելաբացել սմարթֆոնի էկրանը, տեղեկություններ հավաքել մարմնի ջերմաստիճանի և կենսական այլ ցուցանիշների մասին, ինչպես նաև սարքերից տեղեկացումներ ստանալ: