Կիբերանվտանգության գործում մասնագիտացած Check Point ընկերության մասնագետները հայտնաբերել են Gooligan վնասակար ծրագրային ապահովումը, որը կոտրում էր Android սարքերը և գրոհում Google-ի օգտատերերի աքաունթները:
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
Ընկերության տվյալներով, օրական վնասակար ԾԱ-ի զոհ են դարձել 13 հազար շարժական սարքեր, որոնք աշխատում են Android 4 և Android 5 հարթակներում:Նշվում է, որ հավելվածները սովորաբար կրում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Perfect Cleaner, WiFi Enhancer կամ StopWatch, որոնք կասկածներ չեն առաջացնում: Երբ օգտատերը Google Play-ից ներբեռնում էր վարակված հավելվածը, վիրուսը հայտնվում էր նրա սարքի մեջ։
Ապա չարագործները հնարավորություն էին ստանում օգտատիրոջ անունից ներբեռնումներ կատարել Google Play-ից, գնահատել դրանք, եկամուտ կուտակել, նշում է Check Point-ը: