06-02-2017 11:03

Դեպրեսիայի դեմ պայքարի մեթոդներ

Նեդյրոֆիզիկ, գիտությունների դոկրոտ Ալեքս Կորբի՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում պաշտպանած դոկտորական դեսերտացիան, ինչպես և նրա բազմաթիվ հոդվածները՝ նվիրված էր դեպրեսիային:
Տվյալ հոդվածը նվիրված է այն մարդկանց, ովքեր հակված են ինքնաքննադատության և ինքնազննության, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ուզում են բարելավել իրենց կյանքի որակը:
Դեպրեսիան, դա նեյրոնային շղթաների միջև փոխգործակցության և արտաքին աշխարհի հետ դրանց կապի խափանումն է: Դա կապված է նեյրոնային խմբերի աշխատանքում մտածելու և զգալու կարողության խափանման հետ:
Դեպրեսիան հիմնականում ի հայտ է գալիս գլխուղեղի երկու բաժիններում՝ նախաշարժիչ կեղևում և լիմբիկ համակարգում
Ծագող պարույրը՝ ինչպես և դեպրեսիան, ծագում է ուղեղում և կարող է գործի դրվել ընդամենի մի քանի դրական էմոցիաների շնորհիվ:
Ի՞նչ է ընկճախտը
Ինչպես միշտ կա երկու նորություն՝ մեկը լավն է, մյուսը՝ վատը:
Վատն այն է, որ դա ոչ ոք չգիտի, լավը՝ ընկճախտի մասին արդեն բավականաչափ բան է հայտնի՝ դրանով տառապողին օգնել կարողանալու համար:
Ինչպե՞ս հասկանալ, որ Ձեզ մոտ ընկճախտ է
Վերջին երկու շաբաթում Ձեզ մոտ նկատվում են հետևյալ ախտանշանները.
Ճնշված տրամադրություն, թախիծի կամ դատարկության զգացողություն, բարձր նյարդայնություն:
Գործունեության բոլոր տեսակների, կամ դրանց մեծամասնության հանդեպ հետաքրքրության և հաճույքի նվազում:
Ախորժակի և քաշի զգալի փոփոխություններ:
Քնկոտություն, կամ անքնություն:
Անընդհատ անհանգիստ վիճակ, կամ իրավիճակներին դանդաղեցված արձագանք:
Հոգնածություն և էներգիայի արագ սպառում:
Գոյության անպետքության զգացողություն և մեղքի չհիմնավորված զգացում:
Ինքնասպանության և մահվան մասին մտքեր:
Եթե այս ամենը Ձեզ մոտ նկատվում է, ապա դիմեք մասնագետի, քանի որ Ձեզ մոտ առկա է դեպրեսիվ խանգառում կամ կլինիկական ընկճախտ: Ճիշտ ախտորոշում կարող է տալ միայն մասնագետը:
Վերադառնանք լավ նորությանը: Այսօր արդեն բավականաչափ տեղեկություն կա՝ ուղեղում կատարվող փոփոխությունները հասկանալու համար: Եթե դիմենք քիմիային, ապա դեպրեսիայի հետ հիմնականում կապ ունեն հետևյալ նյութերը.
Մոտիվացնող, տրամադրությունը բարձրացնող և կամքը ուժեղացնող սերոտոնինը:
Կենտրոնացվածությունը ուժեղացնող և մտածողությունը ակտիվացնող նորեպիներֆինը:
Կյանքից ստացած հաճույքի և ուրախության զգացողությունն ուժեղացնող դոմաֆինը, որն ուղղված է նաև վատ սովորությունները հաղթահարելուն:
Օկսիտոցինը, որն ուժեղացնում է սիրո, վստահության, և կապվածության զգացողությունը:
Քունը բարելավող և առօրյա ռիթմերի համար պատասխանատու մելատոնինը:
Էյֆորիա առաջացնող և ցավի սահմանը բարձրացնող էնդորֆինը:
Եվ հանդարտեցնող ու խաղաղության տպավորություն ստեղծող, ինչպես նաև ախորժակը լավացնող էնդոկաննաբինոիդները:
Ընկճախտի պատճառները բազմազան են: Առօրյա ճնշվածությունից ազատվելու համար օգտակար են զբոսանքները՝ հատկապես արևի տակ, քանի որ արևի լույսը ակտիվացնում է սերոտոնինի և մելոտոնինի արտադրությունը, իսկ դա բարձրացնում է տրամադրությունը և լավացնում է քունը: Շատ կարևոր է զբոսանքներին ժամանակ տրամադրելը: Օրվա ընթացքում փողոցում անցկացրած մի քանի րոպեները կարող են բարենպաստ անդրադառնալ ողջ աշխատանքային շաբաթվա վրա և նույնիսկ ավելին:


Զգացմունքների մասին
Ցանկությունների և գրգռվածության համար պատասխանատու է լիմբիկ սիստեմը: Այն բաղկացած է սթրեսը կարգավորող հիպոտալամուսից, նշաձև մարմնից, որը պատասխանատու է սթրեսի հաղթահարման համար, երկարատև հիշողության համար պատասխանատու հիպպոկամպից:
Ավելի հաճախ հիշեք դրական պահերը
Լավ հիշողությունները բարձրացնում են սերոտոնինի արտադրությունը: Քնելուց առաջ փորձեք հիշել լավ իրադարձությունները, և Ձեր հիշողություներն ու զգացմունքները գրանցեք օրագրում: Կամ պարզապես մտածեք դրա հետ կապված դրական էմոցիաների մասին:
Ընկճախտի հետ է կապված նաև ուղեղի գծավոր մարմինը, որը պատասխանատու է մեր կապվածությունների և սովորությունների համար: Երբ տվյալ հատվածի աշխատանքում խափանում է նկատվում, մարդու մոտ ի հայտ է գալիս իմպուլսիվություն և դանդաղկոտություն: Կարող են ի հայտ գալ նաև անսպասելի հակվածություններ, կամ նվազի ուղեղի ակտիվությունը:
Հինգ գործոն, որոնք ազդում են ընկճախտի առաջացման վրա.
Գենետիկա. գործոն, որն ազդում է ուղեղի և նեյրոնային ցանցերի զարգացման վրա:
Մանկական տպավորություններ. Ազդում են նեյրոնային շղթաների զարգացման և կարգավորման վրա: Նույնիսկ հղիության ժամանակ մոր ապրած սթրեսը իր հետքն է թողում:
Սթրեսների մակարդակը. որքան շատ են սթրեսները, այդքան մեծ է հնարավորությունը, որ այլ նեյրոնային շղթաները ևս կներքաշվեն դեպրեսիայի մեջ:
Աջակցության մակարդակ. Միջանձնային ամուր կապերն օգնում են պաշտպանվել դեպրեսիայից: Եվ կարևոր է ո՛չ թե դրանց քանակը, այլ որակը:
Հաջողություն. Ինչպես ցանկացած բարդ համակարգ, մեր ուղեղն էլ կախված է նույնիսկ ամենաաննշան էլեմենտներից:
Անհանգստություն և հուզմունք. Դեպրեսիայի հիմնական պատճառներն են:
Որոշում կայացրեք
Անհանգստությունն ու հուզմունքն առաջանում են անորոշության պատճառով: Եթե Դուք հաճախ եք նման զգացմունքներ ունենում, ապա սահմանափակեք ընտրության հնարավորությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Որքան շատ ընտրության հնարավորություն է լինում, այդքան քիչ բավարարվածություն է զգում մարդը, քանի որ անհանգստության պատճառները շատ են:
Հենց որ վերջնական որոշում կայացվի, իրավիճակն ավելի հեշտ ղեկավարվող կդառնա և անհանգստությունը կնվազի:
Անհանգստության համար Ձեզ մի քննադատեք, դա էվոլյուցիայի գործիքներից է: Հնարավոր է, որ միլիոն տարի առաջ ինչ-որ նախապատմական մարդ քարանձավ է տեսել և ասել.« Գնամ, ստուգեմ՝ ինչ կա այնտեղ», իսկ նրա ընկերը անհանգստացել է« Չեմ կարծում, որ դա լավ միտք է»:Արդյունքում մեկին կերել է քարանձավի արջը, իսկ մյուսը դարձել է մեր նախնին: Այնպես որ մի մեղադրեք Ձեզ անհանգստության համար, այդպիսով ուղեղը փորձում է օգնել Ձեզ:
Դրականի և բացասականի անհամաչափությունը
Մարդկային ուղեղը բացասականին ավելի սուր է արձագանքում, քան դրականին: Օրինակի համար հազար դրամ կորցնելուց մարդու տրամադրությունն ավելի շատ կընկնի, քան հազար դրամ գտնելուց կբարձրանա:
Նույնը վերաբերվում է հաճոյախոսություններին, և արտաքինի վերաբերյալ բացասական կարծիքներին:
Երջանկության համար դրականի և բացասականի հարաբերությունը պետք է լինի երեքը մեկին:
Խորհուրդներ՝ դեպրեսիայից դուրս գալու համար:
Բարձրացրեք Ձեր ֆիզիկական ակտիվությունը: Սպորտդահլիճ այցելեք, առավոտները վազեք, եթե չի ստացվում՝ զբոսնեք մաքուր օդին: Նստակյաց աշխատանքը ճնշում է նեյրոմեդիատորների արտադրումը, իսկ դա հանգեցնում է տրամադրության անկման, և դեպրեսիվ վիճակների:
Նպատակներ դրեք, և ինքնուրույն որոշումներ կայացրեք: Ընդ որում կարևոր է ոչ միայն նպատակներ դնելը, այլ նաև դրանց իրագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը: Անորոշության պահերին գոնե ինչ-որ քայլեր արեք ՝դրանց իրագործման ուղղությամբ: Դա ավելի լավ է, քան անգործությունը:
Հետևեք քնի հիգիենային: Բացի նրանից, որ հարկավոր է բավականին երկար քնել, կարևոր է նաև հետևել քնի համար հատկացված ռեժիմին:
Մի վախեցեք հոգեթերապևտներից: Եթե բարդություններ են առաջանում կամ Դուք ընկճվածության զգացողություն եք ունենում՝ դիմեք մասնագետի: Դրանում որևէ ամոթալի բան չկա: