14-09-2013 23:30

Vodafone-ից գողացել են 2 մլն բաժանորդների տվյալները

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` բջջային կապի բրիտանական օպերատոր Vodafon-ի գերմանական ստորաբաժանումում գողացել են 2 մլն բաժանորդների տվյալները:
Նշվում է, որ խոսքը դրսից հաքերային հարձակման մասին չէ. ենթադրվում է, որ գողությունը կատարել է ընկերության աշխատակիցներից մեկը, ով տեղեկություններ է
ունեցել բջջային կապի օպերատորի աշխատանքային համակարգերի մասին: Vodafone-ի հայտարարության համաձայն՝ գողացված տվյալների մեջ առկա են հաճախորդների
անունները, հասցեները, ծննդյան ամսաթվերը, սեռը, բանկային տվյալները: