Բավ է պառակտվել
07-04-2014 22:01

Սատուրնի Էնցելադ արբանյակի ներսում հայտնաբերվել են ջրի մեծ պաշարներ

Արեգակնային համակարգում արտերկրային կյանքի պատրանքը համալրվել է ևս մեկ թեկնածուով: Այդ Էնցելադն է՝ Սատուրնի վեցերորդ լուսինը: Հարավային բևեռի շրջանում հայտնաբերվել են ջրի հսկայական պաշարներ՝ սառույցի զրահի տակ թաքնված, որը ծածկում է տիեզերական մարմնի մակերեսը: Ամերիկացի և իտալացի գիտնականների հայտնագործության մասին հայտնել է Science գիտական ամսագիրը: Մասնավորապես, հոդվածում գրված է. « Այդ հայտնագործությունը անելու համար մենք չափել ենք Cassini զոնդի ուղեծիրը, որը երկու անգամ անցել է օբյեկտի մոտով», - հայտնել է գիտական խմբի ղեկավար Լուչիանո Իեսը:
Էնցելադը Սատուրնի բնական արբանյակն է, որը ամբողջությամբ ծածկված է սառույցով և որի տրամագիծը կազմում է 500 կիլոմետր: Տիեզերական ռոբոտները բազմիցս կատարել են ջրի հզոր բարձր շիթերի լուսանկարներ, սակայն նրանց ծագումը այդպես էլ անհայտ է մնացել», - նշել է թղթակիցը:
Գրավիմետրային չափումները թույլ են տվել արբանյակի միջին կառուցվածքի վերաբերյալ եզրահանգումների գալ: Նրանք մատնանշում են, որ անդրերկրյա օվկիանոսը գտնվում է 30-40 կիլոմետր խորության վրա, իսկ նրա հաստությունը կազմում է մոտ 10 կիլոմետր: Գիտնականները դեռևս չեն կարող ասել, արդյոք գոյություն ունի նման մի բան Էնցելադի հյուսիսային բևեռի շրջանում:
«Անդրերկրյա ծովը պարունակում է 12 հազար խորանարդ կիլոմետր ջուր: Իսկ այժմ արտերկրային կյանքի սիրահարներին մեկ այլ բնագավառ է հետաքրքրում: Հեղուկը շփման մեջ է գտվում ամուր քարե միջուկի հետ: Այդ նշանակում է, որ պայմաններ են ստեղծվում բարդ քիմիական ռեակցիաների համար, որոնք կարող են հանգեցնել կյանքի ստեղծման», - պարզաբանել է Իեսը:
Սատուրնի արբանյակների ուսումնադիրումները կշարունակվեն դեռ երեք տարի, և չի կարելի բացառել նոր բացահայտումների հավանականությունը: