Բավ է պառակտվել
09-12-2015 12:25

Իշխանությունները որոշել են սահմանափակել ռուսների շփումը մեսինջերներում

Ռուսաստանում պատրաստվում է օրինագիծ, որը պետք է կարգավորի մեսինջերների աշխատանքը: Օրինագծի հեղինակները փոփոխություններ են առաջարկում , «Հեռահաղորդակցության» և «Տեղեկատվության» օրենքներում` «տեղեկատվական և կապի ծառայությունների» հայեցակարգ: Նոր կանոնները պետք է պարտավորեցնեն այդ ծառայությունների ծրագրավորողներին պայմանագրեր կնքել կապի օպերատորների հետ, ինչպես նաև տեղեկացնել, իրենց աշխատանքի մասին Դաշնային վերահսկող ծառայությանը: Օրենքի խախտման դեպքում կարգավորիչը կարող է ժամանակավորապես արգելափակել թրաֆիկը մինչև այդ խախտումների շտկումը: Ըստ հեռահաղորդակցային ընկերություններից մեկի աշխատակցի, օրինագիծը նախագծվել է Կրեմլի պատվերով: Նախագահի աշխատակազմը գտնում է, որ մեսինջերների կարգավորման անհրաժեշտությունը առաջացել է «բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի»պատճառով: Ռուսաստանում ամենատարածված մեսինջերներն են WhatsApp-ը ( 7.9 մլն օգտվողներ ավելի քան 700 հազար բնակչությամբ քաղաքներում ) և Viber-ը (7.5 մլն): Ըստ օպերատորների, ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումը մեսինջերներում կազմում են բոլոր բջջային թրաֆիկների մեկ քառորդը: