Բավ է պառակտվել
22-12-2015 16:17

Վլադիմիր Պուտինին շքեղ սմարթֆոն կնվիրեն

Շքեղ սմարթֆոնների Caviar բրենդը Ամանորի նախօրեին հրապարակել է երկու նոր ապրանքատեսակ` iPhone 6s Supremo Putin Diamante և iPhone 6s Atlante Russia Alligatore:

Առաջինի օրինակը կուղարկվի Կրեմլ, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից: Phone 6s Supremo Putin Diamante –ն զարդարված է Վլադիմիր Պուտինի խորաքանդակով, Ռուսաստանի Դաշնության 16 զինանշաններից բաղկացած նախշազարդի ֆոնի վրա, որոնցից յուրաքանչյուրը ադամանդ է .ներառում:

Սմարրթֆոնների թողարկումը սահմանափակ է` 44 օրինակ: Ընդ որում առաջին համարի սմարթֆոնը որպես նվեր կուղարկվի նախագահին:

iPhone 6s Atlante Russia Alligatore-ը նվիրված է Ռուսաստանին: Այն զարդարված է սև կոկորդիլոսի բնական կաշվից, լրացված է Ռուսաստանի զինանշանով, ազգային նախշերով և օրհներգի տողերով:

Նախագահական սմարթֆոնի արժեքը կկազմի 299,000 ռուբլի, իսկ Ռուսաստանին նվիրված սմարթֆոնը կարժենա 187 հազար ռուբլի: