Բավ է պառակտվել
19-01-2014 10:07

Վիրուսային ծրագիրը գողանում է օգտատերերի բանկային տվյալները

110 մլն օգտատերերի բանկային տվյալները գողացվել է, շնորհիվ 17-ամյա Սանկտ-Պետերբուրգի բնակչի: Նա ստեղծել է վիրուսային ծրագիր, որի միջոցով կարողանում է գողանալ այդ տվյալները, գրում է  риа-новости-ն:

Այս եզրահանգմանն են եկել IntelCrawler կազմակերպության մասնագետներն, ովքեր զբաղվում են համակարգչային անվտանգությամբ:

Ըստ նրանց դեռահասը ՛՛սև շուկայում՛՛ այդ ծրագիրը վաճառել է 60 անգամ: Գնորդներ կան անգամ Արևելյան Եվրոպայից: 2013 թվականի գարնանը 17-ամյա երիտասարդը գրել է Kaptoxa ծրագիրը և այն տեղադրել համացանցում:

Ցանկացած մարդ կարող էր գնել ծրագիրը 2,000 դոլարով, ինչպես նաև` հնարավոր էր զեղչեր ստանալ, եթե օգտատերը խոստանար կիսել նրա հետ եկամուտը: