Բավ է պառակտվել
17-03-2017 11:31

Տեսանյութ նոր իրականության մասին. Յուրաքանչյուր օբյեկտ կարող է վերածվել էկրանի

 

Թվային դիզայնի բրիտանական «Universal Everything» ստուդիան ներկայացրել է վիդեոնախագիծ, համաձայն որի մոտ ապագայում յուրաքանչյուր օբյեկտ կարող է էկրան դառնալ՝ սկսած տեքստիլից և ճարտարապետությունից, վերջացրած սպասքեղենով և ակվարիումային ձկնիկներով:
Տեսանյութում դիզայներները ցուցադրում են գոյություն ունեցող տեխնոլոգիաների՝ ճկուն դիսփլեյների, իրենց ձևը փոխող նյութերի, եռաչափ սմարթֆոնների, և ենթատեքստը ճանաչող տեխնոլոգիաների հնարավորությունները:
« Ֆիլմը նվիրվում է մարդկանց և տեխնոլոգիաների նոր, փոխթափանցող հարաբերություններին»,- ասում են տեսանյութը ստեղծողները:
«Universal Everything» ստուդիան մասնագիտացված է պատկերի փոխանցման նոր ձևերի և ապագայի էկրանների վրա: