Բավ է պառակտվել
28-11-2016 14:57

Երկրի մակերևույթում 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել

Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում` ռեկորդային, Երկրի մակերևույթից մոտ 1000 մետր խորության վրա ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։

Գիտնականները հետազոտել են մոտ 90 մլն տարի առաջ հրաբխի ժայթքման հետևանքով ժամանակակից Բրազիլիայում գտնվող Սան Լուիս գետի մոտակայքում Երկրի մակերևույթ դուրս շպրտված ալմաստ։ Հանքաքարը պարունակում էր տարրեր, որոնք հայտնվել էին քարի մեջ վերջինիս ձևավորման ժամանակ և հայտնաբերվել էին ինֆրակարմիր մանրադիտակով:

Ալմաստի բաղադրիչները կապված են եղել հիդրոքսիլ իոնների հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, որոնք ջուրն է իր հետ բերել։ Բաղադրիչների մանրամասն հետազոտությունները թույլ են տվել պարզել դրանց քիմիական կազմը: Պարզվել է, որ մեծ մասամբ դրանք բաղկացած են ֆերիպերիկլազից (մագենզիովյուստիտ), որից կազմված է ներքին, Երկրի ստորին մանթիայի` 660-2900 խորության վրա գտնվող հանքային շերտի մեկ հինգերորդ մասը։

Ֆերիպերիկլազը բաղկացած է երկաթի և մագնեզիումի օքսիդներից, ինչպես նաև ստորին շերտի համար բնորոշ գերբարձր ճնշման և ջերմաստիճանի պարագայում կարող է կլանել քրոմ, ալյումինիում և տիտանիում: Միաժամանակ, այդ լրացուցիչ բաղադրիչները հանքային քարում չեն հայտնաբերվել, ինչը թույլ է տվել հեղինակներին ենթադրել, որ ալմաստն առաջացել է մոտ 1000 կմ խորության վրա:

Գիտնակաների հետազոտությունը կարևոր է երկրագնդի վրա ջրի առաջացումը բացատրելու համար: Հեղինակները նշում են, որ նրանք ստացել են աշխարհում առաջին ուղիղ ապացույցները, որ այդքան խորը շերտում ջուր կա:

Ավելի վաղ մասնագետները, ուսումնասիրելով կոմատիիտը և օլիվինը, ցույց են տվել, որ Երկրի ընդերքում` 410-660 կիլոմետր խորության վրա, գոյություն ունի արխեյան դարաշրջանի պահպանված օվկիանոս (մոտ 2,7 մլրդ տարեկան), որի ծավալը մի քանի անգամ գերազանցում է Համաշխարհային օվկիանոսի չափերը: Նրանց եզրակացությունները հաստատել է գործընկերների աշխատանքը, ովքեր ևս հետազոտել են հիդրատացված հանքային քարերը, մասնավորապես, բրուսիտը: