25-10-2016 14:50

Android-ի համար WhatsApp-ում տեսազանգերի հնարավորություն է հայտնվել

Android-ի համար WhatsApp հավելվածում տեսազանգերի հնարավորություն է հայտնվել: Հավելվածի բետա-տարբերակն առայժմ բոլորին հասանելի չէ, բայց աստիճանաբար կհայտնվի բոլոր օգտատերերի մոտ: 

2.16.318 տարբերակում տեսազանգերի ֆունկցիան օգտատերերի մոտ, կարծես, պատահականորեն է հայտնվում: «Մեզ հաջողվեց տեսազանգերի հնարավորություն ունենալ՝ ջնջելով պահպանված բոլոր տվյալները, այնուհետեւ նորից համակարգ մտնելով»,- հայտնում են կազմակերպությունից:

Առայժմ չի հաղորդվում, թե վերջնականապես երբ կհայտնվի հավելվածի կայուն տարբերակը: