Բավ է պառակտվել
07-04-2015 08:32

Թուրքիայում արգելափակել են Twitter-ը, Facebook-ը և YouTube-ը

Թուրքիայում արգելափակել են Twitter-ը, Facebook-ը  և YouTube-ը Ստամբուլում գերևարված և սպանված դատախազ Սելիմ Քիրազի լուսանկարները հրապարակելու պատճառով: Տվյալ հրամանագիրը վերը նշված աղբյուրների մատակարարողները ստացել են դատախազությունից: Ավելի ուշ այդ կայքերի արգելափակման մասին լուրը հաստատեց Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Միևնույն ժամանակ Քալընը նշեց, որ սոցցանցերը արգելափակման ենթակա չեն: Ավելի վաղ «Հեղափոխական ժողովրդաազատագրական ճակատ» (DHKP-C) ձախ ծայրահեղական խմբավորման անդամները պատանդ են վերցրել դատախազին և մի լուսանկար են հրապարակել, որում դատախազի գլխին ատրճանակ է պահված: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ադտապարտեց տվյալ հրապարակումը` նշելով, որ այն վիրավորում է Քիրազի հարազատների զգացմունքները: Մարտի 31-ին DHKP-C-ի անդամները պատանդ էին վերցրել Քիրազին, ով զբաղվել էր 15-ամյա Բերքին Էլվանի սպանության հետաքննությամբ: Գատուկ գործողությունների արդյունքում թուրքական հատուկ ջոկատի զինյալներին հաջողվեց ազատել Սելիմ Քիրազին, սակայն ավելի ուշ նա մահացավ Ստամբուլի հիվանդանոցներից մեկում:  Փոխհրաձգության ժամանակ սպանվեցին նրան գերևարած ծայրահեղականները: DHKP-C կազմակերպությունը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ում. ԵՄ-ում և Թուրքիայում: