Բավ է պառակտվել
05-01-2016 13:58

Մենդելեևի աղյուսակում 4 նոր տարր է գրանցվել

Քիմիական տարրերի Մենդելեևի աղյուսակը համալրվել է 4 տարրով` 113,115,117,117 ատոմային համարներով:Այս մասին ասվում է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կայքում (IUPAC): Նշվում է, որ բոլոր 4 տարրերը արհեստականորեն սինթեզվել են: Բնության մեջ ուրանից ծանր տարրեր գոյություն չունեն, այսինքն` 92-ից ավել ատոմային համարներով (ըստ պրոտոնների թվի ատոմի միջուկում): Դրանք ստանում են արհեստական սինթեզի միջոցով: Ի դեպ, Մենդելեևի աղյուսակում հայտնված 113-րդ տարրը ստեղծել են RIKEN ճապոնական խոշոր գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, և այն կարող է ստանալ «Ճապոնիա» անվանումը: Դա առաջին ճապոնական տարրն է Մենդելեևի աղյուսակում: