Բավ է պառակտվել
09-10-2014 10:41

Սոցցանցերում հնարավոր է արգելվեն ազարտային խաղերը

Սոցցանցերում կարող են արգելել երեխաների համար հասանելի ազարտային խաղերը:
Համապատասխան օրինագծի մշակմամբ զբաղվում է Պետդումայի ՌԼԴԿ պատգամավոր Ռոման Խուդյակովը:
Ըստ պատգամավորի` ազարտային խաղերով տարվելը կարող է բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա, ինչպես նաեւ դառնալ խաղերի նկատմամբ հակվածության պատճառ նաեւ սոցցանցերի սահմաններից դուրս: «Կարծում եմ, որ պետք է արգելել սոցցանցերում եւ կայքերում ազատ հասանելի տեղադրված նման խաղերը, քանի որ աճող սերունդը ոչ միայն դատարկում է ծնողների գրպանները, այլեւ վտանգավոր կախվածության մեջ է ընկնում», - հայտարարել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Google-ը համաձայնել էր 19 մլն դոլար փոխհատուցում վճարել այն սպառողներին, որոնց երեխաները Google Play առցանց խանութներից գնումներ էին կատարել` առանց ծնողների համաձայնության: