Բավ է պառակտվել
09-06-2015 08:00

Skype-ում ավտոմատ թարգմանիչ կտեղադրվի

Microsoft-ի հեղինակած ֆանտաստիկ թարգմանական տեխնոլոգիան շուտով կդադարի պարզապես հնարավորությունների ցուցադրություն լինելուց և արդեն այս ամառ այն հասանելի կլինի Skype-ի բաժանորդներին: Հիշեցնենք, որ նախկինում Microsoft-ը ընդլայնել էր Skype Translator-ի լեզուների ծառայությունը: Այժմ ծրագիրը տիրապետում է անգլերեն, իսպաներեն, իտալերեն և չինարեն լեզուներին: Ընկերությունը խոստանում է ընդլայնել լեզուների ցանկը: Skype Translator-ը ունակ է թարգմանելու ինչպես տեքստային հաղորդագրություններ, այնպես էլ տեսահաղորդակցության ժամանակ կենդանի խոսքը: Իր նոր՝ Windows 10 համակարգում հավանաբար ընկերությունը կներառի այս ավտոմատ թարգմանիչը: