Բավ է պառակտվել
23-04-2014 14:13

Ռուսաստանում կարող են արգելափակել Skype-ը և Gmail-ը

Հաղորդակցության հայտնի Skype ծառայությունը և հայտնի Gmail փոստային ծառայությունը կարող են շուտով արգելափակել Ռուսաստանում: Այդ որոշումը պայմանավորված է ՊետԴումայում երրորդ ընթերցմամբ ընդունված "հակաահաբեկչական օրենքների" փաթեթի ընդունմամբ, ըստ որոնց Ռուսաստանում արգելվում են երկրի տարածքում օգտատերերի մասին տեղեկություններ չպահպանող ծառայությունները:
Ըստ փաստաթղթերի նախատեսված է, որ վայրկենական հաղորդակցության արտերկրյա ինտերնետ-ծառայությունները և էլեկտրոնային փոստը պարտավոր են ռուսաստանյան ծառայությունների հետ մեկտեղ ապահովել կես տարվա ընթացքում գրանցված օգտատերերի ակտիվության մասին տվյալների պահպանումը և պարտադիր է Ռոսաստանի տարածքում:
Փորձագետները նշում են, որ եթե արտերկրյա ընկերությունները հրաժարվեն կատարել նոր օրենքի դրույթները, Ռուսաստանում նրանց ծառայությունների մուտքը կարգելափակվի: