Բավ է պառակտվել
22-06-2016 12:06

Ռուսաստանը պլանավորում է 2035-ին տելեպորտացիա ներդնել

ՌԴ կառավարությունում հունիսի 22-ին միջգերատեսչական աշխատանքային խումբը կքննարկի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ստեղծած «Ազգային տեխնոլոգիական նախաձեռնություն» ծրագրի իրականացումը:

«Ազգային տեխնոլոգիական նախաձեռնություն» ծրագիրը նախատեսում է 2035-ին Ռուսաստանում ստեղծել ծրագրավորման ազգային լեզու, քվանտային կոմունիկացիների հիման վրա բացարձակ անվտանգ կապ, անօդաչու համակարգերի եւ տելեպորտացիայի նոր տեսակի կապի օպերատոր:

2018-2025 թթ. Ռուսաստանի մի շարք սուբյեկտներում կհայտնվեն 5G բջջային կապի ենթակառուցվածքներ, կիբերսպառնալիքներից պաշտպանության կենտրոններ, կիրականացվի քաղաքային տնտեսությունների կառավարման ազգային մտավոր համակարգ:

2025-2035թթ. հեղինակները պլանավորում են քվանտային հաշվարկներ, նեյրոինտերֆեյս, տելեպորտացիա ներդնել եւ ինֆորմացիայի փոխանակման համար օգտագործել բնությանը մոտ երեւույթները: