Բավ է պառակտվել
31-07-2015 08:47

Ռուսաստանում սկսվել է Apple Watch-ի վաճառքը

Ռուսաստանում՝ Apple ընկերության պաշտոնական առցանց խանութում, մոսկովյան ժամանակով ժամը 7։01-ին մեկնարկել է Apple Watch «խելացի» ժամացույցների վաճառքը: 
Առավոտյան ժամը 10։00-ին Կենտրոնական հանրախանութում (ЦУМ) կբացվի առաջին Apple Shop մասնագիտացված խանութը, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել տվյալ արտադրանքը։ 
Ընկերության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ЦУМ-ը ներառվել է դիստրիբյուտորական ռազմավարությունում որպես «նորաձևության ոլորտում առավել ազդեցիկ» հանրախանութներից մեկը։