Բավ է պառակտվել
25-08-2015 09:34

Ռուսաստանում օպերատորները սկսել են արգելափակել Wikipedia-ն

Wikipedia ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու կայքը, որն արգելափակելու մասին խնդրել է Ռուսաստանի «Ռոսկոմնադզոր»՝ հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող ծառայությունը, դադարել է աշխատել արդեն այս գիշեր:  
Մոսկվայում որոշ պրովայդերների օգտատերեր չեն կարող մուտք գործել ինտերնետ- հանրագիտարան, բջջային տարբերակը, սակայն, աշխատում է։ Ռեսուրս մուտք գործելու անհնարինության մասին սոցիալական ցանցերում գրում են նաև ՌԴ տարբեր շրջաններից օգտատերեր։ 
«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը պարզ է. առավոտյան ամբողջական տարբերակը կդադարի աշխատել օգտատերերի մեծ մասի մոտ։ Բջջայինը շարունակում է աշխատել, այն այլ IP-ներ ունի»,- ասված է Twitter-ում «Ռուսական Wikipedia»-ի էջում: 
Ռուսալեզու Wikipedia-ն արգելափակման վտանգի տակ է հայտնվել թմրանյութի մասին արգելված տեղեկություն պարունակող հոդվածի պատճառով: Աստրախանի մարզի Չերնոյարսկի շրջանային դատարանի որոշմամբ, որն ուղարկվել է «Ռոսկոմնադզորին», այդ տեղեկատվության տարածումն արգելված է ՌԴ-ում: Wikipedia-ն հրաժարվել է հեռացնել հոդվածը՝ դա բացատրելով նրանով, որ այն հիմնված է ՄԱԿ-ի կայքից նյութերի վրա։ 
Ղեկավարվելով դատարանի որոշմամբ՝ «Ռոսկմոնադզորը» կապի օպերատորներին է ուղարկել հոդվածի հղումը՝ արգելափակման համար, բայց քանի որ Wikipedia-ն օգտագորրծում է կոդավորված արձանագրություն, օպերատորները չեն կարող առանձնացնել միայն մեկ էջ, և արգելափակման է ենթարկվել ողջ ռեսուրսը։