08-06-2017 12:43

Պեկինում ցուցադրել են սաթի մեջ քարացած 99 մլն տարեկան թռչնի ձագին

ԱՄՆ-ի, Կանադայի և Չինաստանի պալեոնտոլոգներն առաջին անգամ Պեկինում լայն լսարանին են ներկայացրել սաթի մեջ քարացած թռչնի ձագին, որի տարիքը 99 մլն տարի է:
Պեկինում ցուցադրված նմուշը հայտնաբերվել էր Մյանմայի հյուսիսային հատվածում՝ 2016թ., սակայն դրա հստակ հասակը սահմանելու համար գիտնականներից մի քանի ամիս է պահանջվել:
« Այս անգամ մենք հայտնաբերել ենք 9 սմ. Երկարությամբ սաթի նմուշ, որում ամբողջությամբ տեղավորվել են հնագույն թռչնի գլուխը, ողնաշարի պարանոցային հատվածը, թևերն ու պոչը»,- ասել է Լոս Անջելեսի (ԱՄՆ) Պատմության ազգային թանգարանի հայտնի պալեոնտոլոգ Լուիս Չիապեն:
Գիտնականների խոսքերով, այս գտածոն եզակի է, քանի որ ի տարբերություն հողի շերտերում հայտնաբերվածների, սաթի մեջ հայտնաբերված 6 սանտիմետրանոց թռչնի պարագայում նրա կառուցվածքն ամողջությամբ պահպանվել է: Կարևոր է նաև այն, որ պահպանվել են թռչնի մաշկը, փետուրները և նույնիսկ ականջի անցքերն ու կոպերը, ինչը գիտնականներին նախապատմական փետրավորներին ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն է տալիս: