Բավ է պառակտվել
28-03-2016 14:26

Նյու Ջերսիում առաջարկում են 15 օրով նստեցնել հեռախոսներով «զոմբիներին»

2012 թ. Միացյալ Նահանգներում յոթանասունութ հազար հետիոտն վնասվածքներ է ստացել, որոնցից յուրաքանչյուր տասներրորդը` հեռախոսի պատճառով: 2004-ից 2010 թթ. ընկած ժամանակահատվածում հեռախոսների վրա շեղվող հետիոտների հետ կապված ընդհանուր պատահարների թիվը եռապատկվել է: Սմարթֆոնները կարող են հասցնել մինչև հիվանդանոց: Իսկ անցյալ շաբաթ Նյու Ջերսիում առաջակել են օրինագիծ ընդունել, ըստ որի սմարթֆոնների վրա չափազանց կենտրոնացած հետիոտներին 15 օրով բանտ կնստեցնեն և կտուգանեն 50 դոլարով: Չինական Չունցին քաղաքում սմարթֆոններից օգտվողների և մյուս մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով հեծանվուղու նման ճանապարհ են կազմակերպել: Միայն թե հեռախոսներից օգտվող մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում գծանշումներին: Յուտայում 2012 թ -ից մարդիկ, ովքեր քայլելու ընթացքում սմարթֆոններով ինչ-որ բան են գրում տուգանվում են $ 50: Ճանապարհային անվտանգության ասոցիացիայի 2015թ. հրատարակված զեկույցում ցույց է տվել հետիոտնային մահվան ցուցանիշի բարձրացում և նշվել է, որ պատճառներից մեկը հեռախոսով տեքստեր հավաքելն է:

Հարցման համաձայն ամբողջ աշխարհում, 13-ից 18 տարեկան դեռահասների մոտ 40% -ը պատմել է, որ նրանք ավտովթարի կամ գրեթե ավտովթարի են եթարկվել հենց հեռախոսի պատճառով: Միևնույն ժամանակ, նրանցից 47% -ը երաժշտություն են լսել, 20%-ը հեռախոսով են խոսել, իսկ 18% -ը `ինչ-որ բան են գրել: Հենց այս պատճառով է, որ այդ «քայլող մեռյալներին» առաջարկում են վախեցնել նոր օրենքներով, որպեսզի պաշտպանեն իրենց իսկ կյանքն ու առողջությունը:
P.S.
2015թ. փետրվարին անցումների վրա սմարթֆոնների օգտագործման հարցումներին մասնակցել են ավելի քան 1600 մարդ: 14%-ը ճանապարհն անցնել են սմարթֆոնը ձեռքին, իսկ 53%-ը քայլելու ընթացքում օգտվել են դրանից: