Բավ է պառակտվել
25-10-2016 07:09

ՆԱՍԱ-ն հայտնել է, որ Վեներայի մոտ կհաջողվի օդային քաղաքներ կառուցել

ՆԱՍԱ-ի մասնագետները վստահեցնում են, որ հեռավոր ապագայում Վեներայի մոտ կհաջողվի օդային քաղաքներ կառուցել:

Չնայած վերջերս առաջատար տիեզերական տերությունների գիտնականներ սկսել են ակտիվ խոսել Մարսի՛ գաղութացման մասին, մասնագետների մի մասն էլ վստահ է, որ բնակեցման համար ավելի հարմար է Վեներան։ Հայտնի է, որ Վեներայի վրա մթնոլորտի խտությունը 90 անգամ գերազանցում է երկրայինը։ Ջերմաստիճանը հասնում է 450 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Համապատասխանաբար նման պայմաններում մարդու բնակության մասին խոսելը պարզապես անիմաստ է։

Սակայն գիտնականների խոսքով Վեներայից 50 կմ հեռավորության վրա մթնոլորտի պարամետրերը գրեթե համապատասխանում են երկրայինին։ Գիտնականների կարծիքով հեռավոր ապագայում մարդկությունը կկարողանա երկրի օդը ռեզերվուարների մեջ ներբեռնել ու դրանով լցնել Վեներայի մթնոլորտը։ Բացի դրանից, եթե մարդիկ կարողանան իսկական օդային քաղաքներ կառուցել, ապա Արեւային համակարգի հենց այդ մարմինը կարող է երկրային քաղաքակրթության նոր օրրանը դառնալ։