Բավ է պառակտվել
04-05-2015 09:37

NASA-ն հայտարարել է առաջիկայում ժամանակի մեքենայի ստեղծման մասին

NASA-ն հայտարարել է առաջիկայում ժամանակի մեքենայի ստեղծման մասին: NASA-ի մամլո ծառայության պաշտոնական ներկայացուցիչների հաղորդմամբ՝ գործակալության աշխատակիցները ծրագրում են պրոյեկտել պատմության մեջ առաջին ժամանակի մեքենան: Պաշտոնական տվյալներով՝ NASA-ի աշխատակիցներն արդեն սկսել են յուրահատուկ և երկար սպասված տեխնոլոգիայի ստեղծումը: Մասնագետների խոսքով՝ մեքենայի հիմքում կլինի արդիականացված շարժիչ, որը կկարողանա «խաբել» լույսի մասնիկներին: NASA-ի աշխատակիցների խոսքով՝ նոր սարքը ծրագրում են ներկառուցել տիեզերանավերում, և մարդը կկարողանա ժամանակի մեջ կարճատև ճամփորդություններ իրականացնել: Ըստ վերլուծաբանների և փորձագետների՝ յուրահատուկ սարքը կարող է գիտնականներին օգնել 2-3 շաբաթում ուսումնասիրել բաց տիեզերական տարածությունը: