Բավ է պառակտվել
03-08-2016 08:52

Օգոստոսի սկզբին ականատես կլինենք իսկական աստղային անձրևի

NASA-ի մասնագետներն ակնկալում են, որ այս տարվա օգոստոսին նախատեսվող աստղային անկումը վերջին տարիների ընթացքում նման ամենավառ երեւույթը կլինի: Պատճառն այն է, որ Երկիրը կանցնի Սվիֆթ-Թաթըլ գիսաստղի թողած միջմոլորակային նյութի մասնիկների՝ առանձնակի խիտ հատվածի միջով: Սովորական ժամում 80-ի փոխարեն ականատես կլինենք 150-200 «ընկնող աստղերի»:

Աստղերի անկմանը կարելի է հետեւել մինչեւ օգոստոսի 24-ը, սակայն աստղային անձրեւի գագաթնակետը կլինի օգոստոսի 12-13-ին:

Երկնաքարերի հոսքը կազմավորում է Սվիֆթ-Թաթըլ գիսաստղի արձակած փոշեմասնիկների միջով Երկրի անցնելու արդյունքում: Իսկ գիսաստղը Երկրին մոտենում է 135 տարին մեկ անգամ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերին: