Բավ է պառակտվել
05-10-2016 11:22

Facebook–ը գաղտնի նամակագրության գործառույթ է ավելացրել

Facebook–ը մեսենջերում գաղտնի չաթի գործառույթ է ավելացրել: Հաղորդվում է, որ Messenger–ում հայտնվել է end-2-end միջանցիկ կոդավորում։ Գաղտնի նամակագրության համար անհրաժեշտ է նոր չաթ բացել։ Հայտնվել է նաեւ «անհետացող» հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, որոնց վրա հնարավոր է ժամանակաչափ դնել։

Գաղտնի չաթերը նշված են կողպեքի նշանով։ Դրանք ունեն բոլոր հնարավորությունները, բացառությամբ խմբակային գաղտնի չաթի։ Facebook–ից հայտնել են, որ այդ չաթը հնարավոր է տեսնել միայն այն սարքից, որից այն բացվել է։ Դեռեւս ոչ բոլոր սարքերի վրա է այս գործառույթը հասանելի։