Բավ է պառակտվել
30-03-2015 13:55

Մանչեսթերում ցուցադրվել է հրաշք լամպը

Մեծ Բրիտանիայում ցուցադրել են հրաշք նյութից ՝ գրաֆենից, պատրաստված առաջին նյութը, որը կհայտնվի վաճառքում 2015 թվականի կեսին: Լամպը ցուցադրվել է Գրաֆենի նոր Ինստիտուտում՝ Մանչեսթերում: Ակնկալվում է, որ նոր լամպը թույլ լույս է արձակում, հասարակ լամպերի հետ համեմատած 10 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա է օգտագործում, և, ամենից կարևորը, ծառայում է երկար տարիներ գրաֆենի բարձր անցանելիության շնորհիվ: Իր գնով (18 դոլար) լամպը չի զիջում հասարակ լուսադիոդային լամպերին: Գրաֆենից լամպերը մշակվել են Մանչեսթերի համալսարանի հետ կապված Graphene Lighting ընկերության կողմից, որտեղ 2004 թվականին հայտնաբերվել է գրաֆենը մեկ ատոմի հաստություն ունեցող ածխաջրածնի շերտ: Նոր լամպը Մեծ Բրիտանիայի գանձարանի կանցլեր Ջորջ Օսբորնին (George Osborne) ներկայացրել է սըր Կոնստանտին Նովոսյոլովը Գրաֆենի ինաստիտուտի բացմանը: Կենտրոնը, որի նպատակը երկրում գրաֆենի տեխնոլոգիական և կոմերցիոն մշակման առաջնությունը, ֆինանսավորվել է կառավարության (56 մլն. դոլար) և ԵՄ տարածաշրջանային Եվրոպական հիմնադրամի կողմից (34 մլն.): Գրաֆենի նախագծերի մշակմամբ հետաքրքրվել է արդեն աշխարհի 35 ընկերություն: Մասնավորապես նոր նյութը արդեն իսկ օգտագործվում է թենիսի ձեռնաթիակների և ատամների պրոտեզների, ինչպես նաև բժշկական նորամուծությունների արտադրության մեջ: