Բավ է պառակտվել
24-10-2013 18:47

Օդապարիկով դեպի տիեզերք

Ամերիկյան Paragon Space Development ընկերությունը զբաղվում է հատուկ թռչող սարքի մշակմամբ, որը դեպի մթնոլորտ կտեղափոխի էքստրեմալ զբոսաշրջիկներին: Ճանապարհորդությունը շատ ավելի մատչելի կլինի, քան ներկայումս առաջարկվող զբոսաշրջային թռիչքները դեպի տիեզերք:

Հելիումով լեցուն օդապարիկը, զբոսաշրջիկներին 30000 մետր վեր կբարձրացնի հատուկ պարկուճի մեջ, որը նախատեսված է 8 մարդու համար: Հավանական է, որ տոմսը կարժենա 75000 հազար դոլար: Կոմերցիոն թռիչքները կմեկնարկեն 2016թ-ից ոչ շուտ: