25-06-2016 09:22

Չինական սոցցանցերում հրապարակվել են iPhone 7-ի գները

Չինական Weibo ծառայության օգտատերերը գիտեն Apple-ի երեք նոր սմարթֆոնների մոտավոր գները: 

Reviewer_小康 կեղծանունով օգտատիրոջ պնդմամբ, սեպտեմբերին կորպորացիան կներկայացնի iPhone 7, iPhone 7 Plus եւ iPhone 7 Pro սմարթֆոնները: iPhone 7-ը 32.64 եւ 256 ԳԲ ծավալով հիշողություն կունենա, իսկ մյուս երկու տարբերակները՝ 32.128 եւ 256 ԳԲ ծավալով:

32 ԳԲ հիշողությամբ iPhone 7-ը 795 դոլար կարժենա, նույն ծավալով հիշողությամբ iPhone 7 Plus-ը՝ 921 դոլար, իսկ iPhone 7 Pro-ն՝ 1072 դոլար:

iPhone 7 Pro-ի ամենաթանկ տարբերակը՝ 256 ԳԲ ծավալով հիշողությամբ, հնարավոր կլինի ձեռք բերել 1344 դոլարով: