Բավ է պառակտվել
01-10-2015 16:15

Վրաստանում ձերբակալվել են Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիներ

Վրաստանի ՆԳՆ-ի Կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության, Վրաստանի գլխավոր դատախազության ու Ազգային անվտանգության հակահետախուզության բաժնի աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների շրջանակում համակարգչային տվյալների անօրինական փոփոխության և այլ մեղադրանքներով քրեական պատասխանատվության են ենթարկել Թուրքիայի քաղաքացիներ 20-ամյա Բարիս Ա.-ին, 34-ամյա Զեքի Ա-ին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացի, 22-ամյա Արմինե Դ.-ին։ 
Քննությունը պարզել է, որ մեղադրյալները համակարգչային սարք են ձեռք բերել ու տեղադրել Թբիլիսիում և Մառնեուլում իրենց ժամանակավոր բնակության վայրերում։ 
Նրանք այդ սարքերն օգտագործել են «Մոբիթել» ընկերության հեռախոսային sim քարտերով, և որոշակի խարդախության միջոցով միջազգային զանգեր են կատարել՝ տվյալ բջջային օպերատորին հասցնելով 11.620 լարիի չափով վնաս։ 
Մեղադրյալների տների խուզարկության արդյունքում առգրավվել են սարքերը, «Մոբիթելի» մեծ քանակությամբ քարտեր, փաստաթղթեր, որոնք վկայում են նրանց անօրինական գործունեության մասին։ 
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։