Բավ է պառակտվել
11-02-2016 11:31

Վրաստանում սկսել են օծված iPhone վաճառել

Թբիլիսիում վաճառքի են հանվել Apple ընկերության օծված բջջային հեռախոսներ: «Սա օծված iPhone վաճառող առաջին խանութն է: Մենք հաճախ ենք լսել, որ հանրությունը հրաժարվում է այսպես կոչված Սատանի ապրանք գնելուց: Մենք հաշվի ենք առել մեր երկրի ժողովրդի մեծամասնության կարծիքն ու շահերը, ինչի շնորհիվ օծել ենք մեր խանութը», - ասել է խանութի մենեջեր Գիորգի Մաչավարիանին:
Խանութի հրապարակած տեսանյութում երևում է, թե իչպես է եկեղեցու ներկայացուցիչն օծում ոչ միայն տարածքն այլև սմարթֆոնների տուփերը: Նշվում է, որ «iPhone +» աևտրային ցանցի այդ կետը գտնվում է Ճավճավաձեի անվան պողոտայում, Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում: Սպասվում է, որ ապագայում քահանային կհրավիրեն խանութների ցանցի բոլոր խանութները: