Բավ է պառակտվել
06-06-2016 10:47

Այսօրվանից վաճառքում կհայտնվեն հայկական առաջին սմարթֆոնները

Երևանում այսօր՝ հունիսի 6-ից, արդեն վաճառքում կլինեն հայկական առաջին ArmPhone սմարթֆոնները: Սմարթֆոններն արտադրել է Technology & Science Dynamics (TSD) ընկերությունը, որը նաեւ թողարկել էր հայկական առաջին պլանշետը: Նշենք, որ այսօր վաճառքի կհանվեն սմարթֆոնների 5 տարբեր մոդելներ, որոնցից մի քանիսը կունենան 32 գբ ներքին հիշողություն, կաշխատեն Android 5.1 կամ Android 6.0 օպերացիոն համակարգով, կունեն սենսորներ, 4G կապ ու կճանաչեն մատնահետքերը: