Բավ է պառակտվել
07-10-2015 13:14

Պուտինի ծննդյան առթիվ «նախագահական» iPhone 6s է պատրաստվել (լուսանկարներ)

Լյուքս դասի տեխնոլոգիական սարքերի պատրաստմամբ զբաղվող իտալական Caviar ընկերությունը հատուկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ «նախագահական» iPhone 6s հեռախոսների հավաքածու է ստեղծել։


Սմարթֆոնը պատրաստված է տիտանից, իսկ դրա հետին պանելը զարդարում է Պուտինի ոսկյա կիսադեմը, ինչպես նաև երկրի ազգային զինանշանը, որի տակ դաջված է ՌԴ օրհներգից մի տող։ 
Հայտնի է, որ 199.000 ռուբլի արժողությամբ «նախագահական» սմարթֆոնն արտադրվել է խիստ սահմանափակ քանակությամբ` ընդամենը 63 օրինակ։ Հիշեցնենք, որ այսօր Պուտինը նշում է ծննդյան 63-րդ տարեդարձը։