Բավ է պառակտվել
17-03-2016 12:09

Ծիր Կաթինի կենտրոնում ուլտրաբարձր էներգետիկ մասնիկների աղբյուր են հայտաբերել

Աստղաֆիզիկոսների միջազգային թիմը ստացել այն փաստի առաջին ապացույցները, որ Ծիր Կաթին գալակտիկայի միջուկը իր մեջ տեղակայված Աղեղնավոր A* հսկայական չափսերի սև անցքով ուլտաբարձր էներգիայի պրոտոնների աղբյուր է հանդիսանում: Մասնագետները մի քանի հնգէլեկրտավոլտ (տասը տասնհինգերորդ աստիճանից էլեկտրոնների վոլտ) էներգիաներով լիցքավորված մասնիկներից (պրոտոններ) առաջացած գերէներգետիկ ֆոտոններ հոսքեր են հայտնաբերել: Իրենց բացահայտումը գիտնականները կատարել են Նամիբիայում տեղակայված հինգ աստղադիտակների զանգված հանդիսացող HESS (High Energy Stereoscopic System) համակարգի օգնությամբ: Նմանատիպ մասնիկների աղբյուրը աստղաֆիզիկոսները գերնոր աստղերի պայթյուններն են համարում, որոց արդյունքում բարձր էներգետիկ մասնիկների հոսքեր են արտանետվում տիեզերք: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ բարձր էներգետիկ մասնիկների աղբյուր կարող է հանդիսանալ գալակտիկաների ակտիվ միջուկները, որոնց մեջ գտնվող էլեկտրական և մագնիսական դաշտերը հսկայական չափսերի սև անցքերի շուրջը պտտվող մատերիայի լիցքավորված մասնիկներ են ցրում: