Բավ է պառակտվել
01-07-2016 12:11

Բրազիլիան արգելափակել է Facebook-ի հաշիվները

Բրազիլիայի դատարանն արգելափակել է երկրում Facebook սոցցանցի հաշիվներում առկա 19,5 մլն ռեալը (ավելի քան 6 մլն դոլար), քանի որ նրան պատկանող WhatsApp ընկերությունը հրաժարվել է բացահայտել թմրանյութերի շրջանառության մասնակցության մեջ կասկածվող մի շարք օգտատերերի նամակագրությունը:

Խոսքը կոկաինի առևտրով զբաղվողների միջազգային ցանցի նկատմամբ Բրազիլիայի դաշնային ոստիկանության հետաքննության մասին է: WhatsApp մեսենջերը հրաժարվել է բացահայտել նրանց նամակագրությունը, որից հետո ընդունվել է միջոցների արգելափակման մասին որոշումը: Քանի որ WhatsApp-ը հաշիվներ չունի Բրազիլիայում, տուժել է դրա տերը: