Բավ է պառակտվել
28-05-2014 17:56

Չինաստանը կսահմանափակի հԻնտերնետ-մեսենջերների աշխատանքը չստուգված տեղեկությունների դեմ պայքարի նպատակով

Չինաստանի պետական մամուլը հաղորդում է, որ երկրի իշխանությունները կկոշտացնեն իրենց կարծիքով համացանցում չստուգված տեղեկությունների դեմ պայքարի միջոցները: Այս անգամ սահմանափակումները կիրառվել են Tencent հեռահաղորդակցման ընկերության WeChat հայտնի մեսենջերի նկատմամբ:
Իր գործառույթներով սոցցանցին մոտ WeChat մեսենջերը նույնպես ներառվել է չինական իշխանությունների սահմանափակման ցուցակում, հայտնում է AP գործակալությունը հղում կատարելով տեղական մամուլին:
Անցյալ տարի չինացի վերահսկիչները սկսել են կոշտացնել իրենց պահանջները համացանցի ռեսուրսների նկատմամբ: Այն ժամանակ քննադատության ենթարկվեց երկրում հայտնի միկրոբլոգ Sina Weibo-ն: Մի քանի հարյուր մարդ ձերբակալվեց "լուրեր տարածելու համար": Իսկ միլիոնավոր մարդկանց կողմից ընթերցվող բլոգերներին խորհուրդ է տրվել հրապարակել "ավելի դրական" մեկնաբանություններ:
Չինասատանի Գերագույն դատարանը հայտարարեց, որ համացանցի օգտատերերին երեք տարվա ազատազրկում է սպասվում զրպարտության համար միայն այն դեպքում, եթե նրանց կասկածելի նյութերը ընթերցվել են 5 հազար անգամից ավելի կամ գոնե 500 անգամ հրապարակվել են այլ կայքերում:
Ստեղծվել է այսպես կոչված "համացանցային ոստիկանությունը", որը իշխանությունների պատվերով հետևում է Չինաստանի քաղաքացիների ակտիվությանը համացանցում երկրում հնարավոր զանգվածային անկարգությունները և Չինաստանի Կոմունիստական կուսակցության հասցեին քննադատությունը կանխելու նպատակով:
Չինաստանում WeChat-ից ամսեկան օգտվում է մոտ 396 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, այդ հաղորդակցման համակարգում շփումը տեղի է ունենում երկու օգտատերերի միջև: Ընդհանուր առմամբ, իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվում մինչև 500 մարդու մասնակցությամբ տեղի ունեցող քննարկումները:
Համացանցի ռեսուրսների պահանջների կոշտացման մասին միջոցները հայտնվել են Թյանանյամեն հրապարակում իրադարձությունների 25-ամյակի նախօրեին: 1989 թվականի հունիսի 3-4 հազարավոր չինացի ուսանողներ դուրս են եկել փողոցներ՝ պայքարելով կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումների դեմ: Հանրահավաքները վցրվել են բանակի միջոցով, զոհվել են հարյուրավոր մարդիկ: