Բավ է պառակտվել
07-11-2016 08:04

Անգլիայում արհեստական ուղեղ են ստեղծել

Քեմբրիջի բժշկական հետազոտությունների բրիտանական խորհրդի մոլեկուլյար կենսաբանության փորձագիտական կենտրոնում գիտնականները 300 նմուշ մարդկային ուղեղ են աճեցնում:

Աճեցված ուղեղները 6-7 ամսական են, դրանց չափը չի գերազանցում 4 մմ-ը, սակայն յուրաքանչյուրը մոտ 2 մլն նեյրոն ունի: Գիտնականները դոնորի մաշկից բջիջներ են վերցրել եւ դրանք վերածել ցողունային բջիջների, որոնք կարող են վերածվել ցանկացած բբջի, այդ թվում՝ ուղեղի: Դրանից հետո բջիջներին քաղցած են թողել, ինչի արդյունքում կենդանի են մնացել միայն ուղեղի բջիջները: Դրանք շատ դիմացկուն են: Ի տարբերություն նախկինում ստեղծված արհեստական սրտային բջիջների, որոնք արյուն են մղում, նեյրոնները ծրագրավորված են էլեկտրական խթաններ հաղորդել: Եթե ուղեղում միայն մեկ նեյրոն լինի, այն խթան կուղարկի ինքն իրեն:

Աճեցված արհեստական ուղեղը կարող է ինքնուրույն մտածել: