Բավ է պառակտվել
26-12-2014 11:20

2015թ. Հայաստանի 344 գյուղերում անվճար ինտերնետ կլինի.Նախարար

Հաջորդ տարի. Հայաստանի 344 գյուղերում ինտերնետային անվճար կապ կլինի: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմնն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նրա՝ հիմնականում սահմանամերձ այդ գյուղերում որակյալ կապի մատուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Գյուղերի մեծ մասում անլար կապ է հաստատվել:
Կապի մասնավոր օպերատորը, որը հանձն է առել այդ առաջադրանքը, 2015թ. կապի ծառայություններ է մատուցելու միանգամայն անվճար: Հետագայում, ամենայն հավանականությամբ, վճար կսահմանվի, բայց՝ խորհրդանշական: «Այս ծրագիրը շահույթ չի հետապնդում, այլ նպատակ ունի բարձրացնելու Հայաստանի հեռավոր գյուղերի կենսամակարդակը», - նշել է Ճշմարիտյանը: Նա շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածին նման նախաձեռնության համար: