Բավ է պառակտվել
14-01-2014 12:21

"Ուղտերը թքեցին Սոսի վրա…Ուղտերը քանի անգամ թքեցին Սոսի վրա"

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է մի լուսանկար, որում պատկերված է խնդիրներ՝ " Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած "Մաթեմատիկա տանը և դպրոցում գրքերից:
Կարելի է ասել բավականին ծիծաղելի առաջադրանքներ՝ փողոցային ժարգոնին համապատասխան ձևով:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:
Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը <<Էդիթ Պրինտ>> հրատարակչությունում:
Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:
Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ:
Որքան էլ պարոն Աշոտյանը նշի, որ այդ գիրքը դասագիրք չէ, միևնույնն է, մտավախություն կա, որ այն կարող է հայտնվել երեխաների ձեռքում: Փողոցային բառապաշարը բնականաբար կարող է միանգամից գրավել 6-9 տարեկան երեխաներին:
Լավ կլիներ, որ ՀՀ ԿԳ նախարարն ավելի զգոն լիներ նման բաների նկատմամբ, նա իրավասություններ ունի և շատ հանգիստ կարող է և պետք է արգելի նման թյուրիմացությունները:
Արմեն Աշոտյանը խստորեն հետևում է, որպեսզի ուսուցիչներն անգամ տոն օրերին մեկ ծաղիկ կամ կոնֆետ չվերցնեն: Ուսուցիչն, այսօր շնորհիվ Թեժ-գծերի գտնվում է նսեմ վիճակում: 6-7 տարեկան աշակերտը սպառնալով է խոսում մանկավարժի հետ:
Միայն պետք է հիշել 1990-ական թ-ը: Դժվարին տարիներ էին, մեկ քրքրված գրքով ուսուցիչը կարողանում էր սերունդ կրթել: Չկար Թեժ-գիծ, չկային տեխնիկական միջոցներ, որոնցով աշակերտը շանտաժի կենթարկեր իր ուսուցչին: Իսկ այսօր, դպրոցներում իրական խայտառակություն է տիրում: Մանկավարժը, ընդամենը 50-70 հազար դրամի համար սկսել է ՛՛ վիզ ծռել՛՛, այլ ելք չունի: Զարմանալի է, որ երկրում տիրող քաոսային իրավիճակը թողած, ընկել են ուսուցիչների հետևից: Եվ իրավացի են դպրոցի տնօրենները, ուսուցիչների բողոքներին հաջորդում է նրանց պատասխանը.՛՛ Գոհ եղեք, որ գրանցված աշխատող եք, կարող եք դուրս գալ աշխատանքից, խնդրողները շատ են՛՛:
Դե իհարկե, այսօր չափազանց նորաձև է աշխատողին չգրանցելը: Պետք է խնդրես ու աղաչես, կամ էլ խոստանաս, որ սոցվճարն ինքդ կանես, միայն թե գրանցեն:
Վերադառնանք բուն թեմային: Լավ կլինի, որ Արմեն Աշոտյանը կենտրոնացնի ուժերը: Նման խայտառակ գրքերի պատճառով ուսուցիչը չի կարողանում պայքարել դասարանում անընդհատ հնչող ժարգոնային խոսակցությունների դեմ: Իսկ ահա սրտացավ ծնողները թող արգելեն իրենց ՝ ՛՛ շատ խելոք՛՛ բալիկներին սերիալ կամ հումորային հաղորդումներ նայել, քանի որ ամբողջ դասի ընթացքում նրանք նմանակում են սերիալի գոռգռացող հերոսին կամ փորիկով պատգամավորին, ով անընդհատ սրա կամ նրա ՛՛ դոշերին՛՛ է նայում: