Բավ է պառակտվել
08-02-2018 17:48

Տեղի է ունեցել IOS-ի պատմության մեջ ամենախոշոր արտահոսքը

Անհայտ մարդիկ տարածել են iBoot կոդը GitHub կայքում: iBoot-ը հանդիսանում է iOS համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը,որը պատասխանատու է օպերացիոն համակարգի անվտանգ միացման համար:  iBoot-ը կատարում է հիմնականում այն բոլոր ֆունկցիաները,որոնք կատարում է BIOS-ը Windows-ում: Մասնագետների խոսքերով սա Apple ընկերության օպերացիոն համակարգի ամենախոշոր արտահոսքն էր : Boot-ը պատասխանատու է օպերացիոն համակարգի ճշգրիտ ներբեռնման համար: Հենց այս ծրագիրն է առաջինը ակտիվանում հեռախոսի մեջ այն միացնելուց հետո: Նա փնտրում և գտնում է համակարգի միջուկը և ստուգում Apple-ի ստորագրությունները այնուհետև անհրաժեշտության դեպքում տեղափոխում սմարթֆոնը վերականգնման ռեժիմ:

Աղբյուրը՝ որը տեղադրել է կոդը պատմեց,որ բոլոր կոդերը հանվել են iOS 9 օպերացիոն համակարգից, բայց օգտագործվում են նաև iOS 11-ում առանց փոփոխությունների:

Հարկավոր է նշել,որ մի քանի տող կոդի բացակայության պատճառով չստացվեց կազմել կոդը ամբողջությամբ,բայց այն կարող է օգտագործվել այլ նպատակներով: Օրինակ հաքերները կամ անվտանգության մասնագետները կարող են ուսումնասիրել համակարգը խոցելի հատվածներ գտնելու նպատակով: Էքսպլոիդները ներբեռնման համակարգում համարվում են ամենավտանգավորները, հենց այդ պատճառով խոցելի հատվածներ գտնելու դեպքում Apple-ը պատրաստ է վճարել  $200 000:

iBoot-ում թերություններ գնելու դեպքում կոդը կարող է օգտագործվել Ջեյլբրեյքի նոր տարբերակներ պատրաստելու համար: Ավելին՝ էքսպլոիդների օգնությամբ հաքերներին արդեն հաջողվել է անցնել Apple-ի արգելափակումը: Իհարկե նոր մոդելներում արդեն տեղադրվել է Secure Enclave Processor չիպը,որը դժվարացնում է հաքերների աշխատանքը:

Մասնագետ Ջոնաթան Լեվինի խոսքերով վերբեռնված կոդը իսկապես շատ նման է հիմնական կոդին: Նա նաև նշեց,որ արտահոսքի շնորհիվ օգտատերերը կարող են հետ բերել ջեյլբրեյք արված սմարթֆոնները: