Բավ է պառակտվել
26-01-2015 17:55

Panasonic-ի «խելացի» հայելին խորհուրդներ է տալիս արտաքին տեսքի վերաբերյալ

Panasonic-ը մշակել է մի նորարարություն, որը կենցաղը վերածում է «Սպիտակաձյունիկ» հեքիաթի կախարդանքի: Այդ մի հայելի է, որն իր տիրոջը արտաքին տեսքի վերաբերյալ խորհուրդներ է տալիս: Panasonic-ի նոր «կախարդական» հայելին համալրվել է մի շարք «խելացի» իրերով. ժամացույցով, ապարանջանով, մատանիներով: Սակայն նորարությունը փոքր ինչ հարաբերական է. չէ՞ որ հայելին կարող է քննադատել իր տիրոջը, և դժվար թե այդ քննադատությունը հաճելի լինի, օրինակ՝ երկուշաբթի առավոտյան կամ բուռն երեկույթից հետո: Սարքը աշխատում է հետևյալ կերպ. Առանձնահատուկտեխնոլոգիանճանաչում է դեմքն ու մարմինը՝նկատելով բոլոր արատները. կնճիռներից սկսած մաշկի չորությամբ վերջացրած:

Էլեկտրոնային խորհրդատուի օգնությամբ հայելին իր կարծիքն է հայտնում իրեն մեջ արտացոլվող անձի մասին և խորհուրդ է տալիս, թե ինչպես նա կարող է վերացնել աչքի ընկած արատները. առաջարկում է դիետաներ, սպորտով զբաղվել կամ կոսմետոլոգի ծառայություններից օգտվել: Բացի այդ խելացի հայելին խորհուրդ է տալիս փորձեր կատարել սանրվածքի և շպարի հետ.համակարգչային ծրագրերի օրինակով այն կարող է իր տիրոջը նոր վիրտուալ կերպար առաջարկել: Panasonic-ը չարչարվել է նրանց համար, ովքեր սիրում են փոխվել և դեմ չեն կատարելագործվել: