16-05-2017 13:48

Պորոշենկոյի հրամանով Ուկրաինայում արգելափակել են « ՎԿ»-ն, «Օդնոկլասնիկին», «Յանդեքսը» և այլն

Ուկրաինայում արգելափակվել են «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքերը, ինչպես նաև «Յանդեքս» ընկերության ծառայությունները: Նման քայլը նախատեսված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ նոր հրամանագրով, որն Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ստորագրել է մայիսի 16-ին: Փաստաթղթի տեքստը հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ արգելփակվել են «Յանդեքս»-ի բոլոր ծառայությունները:
Սոցկայքերի արգելափակումը կատարվել է Mail.Ru Group-ի վրա դրված սահմանափակումների շրջանակներում: Mail.ru-ից Ուկրաինայի բնակիչները ևս չեն կարողանա օգտվել:
Պատժամիջոցները վերաբերվում են նաև հակավիրուսային «Կասպերսկու լաբորատորիա» և «DrWeb» ընկերություններին:
Բացի այդ, փաստաթղթում խոսվում է ռուսական «ՏՎ Ցենտր» («ТВ Центр»), « Էռ Բե Կա» (РБК),« Վե Գե Տե Էռ Կա» (ВГТРК),« Զվեզդա» («Звезда»), «Էն Տե Վե- Պլյուս» («НТВ-Плюс»), «Տե Էն Տե» (ТНТ),« Օ Տե Էռ» (ОТР) և « Ռեն ՏՎ» (РЕН ТВ) հեռուստաալիքների հեռարձակումների սահմանափակման, ինչպես նաև դրանց ակտիվների արգելափակման մասին:
Պատժամիջոցները մտցվել են երեք տարի ժամկետով:
Սահմանափակումները գործում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ « Անձնային, հատուկ, տնտեսական և այլ սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ)կիրառելու մասին» ապրիլի 28-ի որոշման ուժի մեջ մտնելու կապակցությամբ: